Միամիտ դիմացս դուրս եկավ ժամանակին ՀՀԿ ամենաօդիոզ օլիգարխներից մեկը, որը տարիներով ԱԺ պատգամավոր էր ինձ հետ միասին:
Նույն դահլիճում ենք եղել տարիներ շարունակ:
Չեմ ասում աշխատել միասին՝ կնոպկա էր:
Դե ինձ ճանաչողները գիտեն վաղուց, թե ինչ ֆունդամենտալ, մշտական ու գենետիկական ատելություն եմ ունեցել էդ տեսակ օդիոզ, ինքնահավան ու անկիրթ կենդանիների հանդեպ:
Սարգսյանի, իրենից առաջ Քոչարյանի, նրանից առաջ էլ Տեր-Պետրոսյանի իշխանության ամպհովանիների տակ ծվարած, նախագահների, ուժային նախարարների ու հարկայինի ղեկավարների ներկայությամբ իրենց ամենավերջին հնազանդ ստրուկի նման պահած, բացառապես նախագահների աջակցության և բարի կամքի արդյունքում, շատ դեպքերում նաև օրենքների կոպիտ շրջանցմամբ, դոլարային մուլտիմիլոնատեր դարձած մանր գողեր ու ժուլիկներ, որոնց ժողովուրդը մի բառով կոչում էր քրեաօլիգարխիա: ՈՒ տեղին զզվանք ապրում իրենց հաշվին հարստացած էս անգրագետ կենդանիների հանդեպ:
ՈՒ էդ հիմնավոր զզվանքը, սոցիալական ճնշող անարդարության զգացումը մարդիկ օբյեկտիվորեն վերագրում էին երկրի ղեկավարներին:
Այդպես էր նաև 2018 թ.:
Եկավ պահն ու նման տասնյակ կիսակրիմինալ օլիգարխների հանդեպ ունեցած խորն ատելությունն ու զզվանքը մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելության հենց երկրի ղեկավարի ու ինձ նման տասնյակ այլ մարդկանց հանդեպ: Սև ժապավեններ, դագաղներ և այլն:
Հետո Նիկոլը եկավ իշխանության:
ՈՒ 7 տարվա ընթացքում ժողովուրդը մոռացավ էս տեսակ կենդանիների հանդեպ իր ունեցած տեղին զզվանքն ու ատելությունը:
Մոռացավ, թե ում պատճառով էր ատում իշխանությանը:
Մոռացավ նաև Նիկոլն ինքը՝ սրանց հերթով դարձնելով արդեն իր ու Աննայի, անգամ իրենց ենթակաների դիմաց կզած ու ականջները կտրած թուլեք:
Մի ձեռքով քրեական գործեր հարուցելով ու պատժիչ սուրը դատարկ գլխներին կախելով, մյուս ձեռքով՝ հրելով դեպի Աննայի հիմնադրամի ու ՔՊ կզարանի դռները:
Արժանապատվությունից զուրկ, փողը միակ ու գերագույն Ատված հռչակած էս կենդանիներն էլ դե սկսեցին մարդիկ որոնել, որ Նիկոլի առաջ կզելու իրենց հերթը մի փոքր առաջ գցեն:
Նիկոլի առաջ կզածները սպասելիորեն արագ թռան հերթական հհկից ու իրենց շրջապատներում սկսեցին կիսաձայն ու կիսավախեցած խոսել, որ ժողովուրդը հո իրե՞նց չէր ատում, իշխանության գագաթին էին ատում: Էս կենդանիներից մեկն անգամ մի տեղ ասել էր, որ Նիկոլը եկել իրեն ազատագրել է: Հիմա ճռռում է ՔՊ պաշտոնյաների ու Նիկոլի «հարկահանների» գրպաններում: Դեռ գրպաններում:
Ինչու՞ որոշեցի գրել ակնհայտի մասին: Առիթն էր ինձ համար չափազանց անսպասելի ու տպավորիչ:
Այդ կզածներից մեկը, ինչպես գրել էի սկզբում, այսօր պատահաբար դեմս դուրս եկավ: ՈՒ... չտեսնելու տվեց:
Սկզբից չհասկացա՝ տարօրինակ էր:
Չհավատացի:
Իներցիայով անգամ հետ նայեցի՝ հասկանալու, թե արդյոք ի՞նքն էր:
ՈՒ տեսա պատճառը:
Մոտակա սեղանին նստած էր ՔՊ վերնախավի երևելիներից մեկը, ում մոտ կզելու հերթական սեանսի էր շտապում ի ծնե կզածը:
Ո՜նց տեսնելու տար՝ բա որ այդ երևելին լուրն իսկույն հասցներ Նիկոլի՞ն:
Հազիվ է տեղավորվել Նիկոլի հաստ աղիքում:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
Հ.Գ.
Կզածի զոոլոգիական անվանումը չեմ գրում մեկ պատճառով. ամենամոտ հարազատի վրա ամակ ունեմ: